Հայ–ռուսական գործարար հանդիպում

Փետրվարի 18–ին մայրաքաղաքի «ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ռուսաստանի Դաշնության «Գործարար հաղորդակցությունների համակարգ» ընկերության համատեղ կազմակերպած աշխատաժողովը՝ «Պետական և մասնավոր գնումները Ռուսաստանում. Հայաստանի գործարարների համար նոր հեռանկարներ և հնարավորություններ» խորագրով:

Միջոցառման նպատակն է Հայաստանի գործարար համայնքին ներկայացնել Ռուսաստանի Դաշնությունում պետական և մասնավոր մրցույթներին (տենդերներին) մասնակցելու ընթացակարգերը:

Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց և խնդրի կարևորությունը ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը։

Քննարկումը բավականին նոր ու կարևոր տեղեկատվություն էր հայ գործարարներին, քանի որ բոլոր գործառնությունները Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների հետ կատարվելու էն նոր օրենքներով ու ընթացակարգերով։ Հստակ ներկայացվեցին պետական և կոմերցիոն գնումների տարբերությունները, ապրանքների տեսակը, աշխատանքներն ու ծառայությունները, ինչպես նաև բյուջեները, որոնք իրականացվում են Ռուսաստանում մրցույթների համակարգով, Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող ապրանքների մաքսային ու հարկային ռեժիմների առանձնահատկությունները և այլն։

Leave a reply