Խորհրդակցություն ՀԱԳՄ-ում

Մայիսի 21-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ միության անդամների խորհրդակցություն, որը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը: Քննարկվող թեման առավել քան օրախնդիր էր՝ նոր Կառավարության տնտեսական ծրագրի համար ներկայացնել գործարարներին մտահոգող ընդհանրական խնդիրներն ու հայեցակարգային դրույթները:

Ելույթում Արսեն Ղազարյանը մասնակիորեն ընդգծեց գործարարների համար գործունեության մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ներքին և արտաքին ներդրումների խրախուսումը և նոր աշխատատեղերի ապահովումը, ինչը առաջնային պայման է արտագաղթի նվազեցման համար:

Որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական և թեմատիկ:

Leave a reply