ՀԱԳՄ – Ասիական զարգացման բանկ

Հուլիսի 4-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Ասիական բանկի ներկայացուցիչ Թոմաս Ռոբինսոսին: Թեև զրույցի թեման բազմաբնույթ էր, սակայն քննարկվող խնդրի բուն թեման առավել քան հստակ էր ու կոնկրետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կարծիը պետական գնումների համակարգի վերաբերյալ:

Պարոն Արսեն Ղազարյանը բավականին հանգամանալից ներկայացրեց պետական գնումների համակարգում արձանագրված լրջագույն խախտումները, դրանց ծնող պատճառները և վերջին իրադարձություններից հետո բարեփոխումների դրական արդյունքն ու հեռանկարները: «Ես Ձեր առաքելությունը շատ եմ կարևորում, որովհետև Ձեր դիտարկումներն ու վերլուծությունը լինելու են ճշմարիտ ու օգտակար», — այցը արժևորեց ՀԱԳՄ նախագահը:

Հանդիպմանը մասնակցում էին և խնդրի վերաբերյալ կարծիքներ արտահայտեցին ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Leave a reply