ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստ

Սեպտեմբերի 14-ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր նախագահ Արսեն Ղազարյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Միության արդի խնդիրներին ու առաջիկա անելիքներին:

Հաջորդ հարցը նույնպես ներկայացրեց Արսեն Ղազարյանը՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ հոկտեմբերի երկուսին «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական կոնֆերանս անցկացնելու մասին:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, որ վերաբերում էին հատկապես հարկային քաղաքականությանը և դրան ածանցյալ խնդիրներին:

Leave a reply