Կայացել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նոյեմբերի 23-ին կազմակերպել էին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով:

Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես են եկել համակազմակերպիչներ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ շահագրգիռ կառույցների, գործարար համայնքի և մասնագիտացված բուհերի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը մասնակցել և զեկույցով հանդես են եկել բիզնեսում և տնտեսական կառավարման մեխանիզմներում խոչընդոտներն ուսումնասիրած և հաղթահարելու ուղիները վերլուծած ՀՀ առաջատար բուհերի տնտեսագետներ:

Խորհրդակցությունը ներկայացվել և վերլուծության է ենթարկվել.

· ՀՀ տնտեսությունում առկա ելակետային իրավիճակը,

· հավասար մրցակցային պայմաններում տնտեսության զարգացման տեսլականը,

· տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները,

· գիտելիքահեն տնտեսությանն անցման ուղիները:

http://news.1tv.am/

https://www.youtube.com/watch?v=-Jx5nBvwfP4

https://www.shantnews.am/

https://www.youtube.com/watch?v=sZJgm_lA5mE

https://www.youtube.com/watch?v=lrSbMeyZBA8

https://www.youtube.com/watch?v=MlHaGrgJPoA

https://www.youtube.com/watch?v=-Jx5nBvwfP4

https://m.mamul.am/

Գործակալություններ

https://www.tert.am/

https://www.lragir.am/

https://168.am/

https://www.panorama.am/

http://finport.am/

https://factor.am/

https://hetq.am/

http://www.armtimes.com/

https://zham.am/

https://www.panorama.am/

https://news.am/

http://parstoday.com/

Leave a reply