ՀԱԳՄ նախագահության հերթական նիստ

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

1. ՀՀ ներքաղաքական նոր իրավիճակում ՀԱԳՄ անելիքների մասին:

Արսեն Ղազարյան

2. ՀԱԳՄ 2019թ.աշխատանքային ծրագրի ձևավորման նպատակով ՀԱԳՄ անդամներից առաջարկությունների հավաքագրման մասին:

Արսեն Ղազարյան

3. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի հնարավորությունների կիրառմամբ միության անդամակցությունը իրավաբանական անձով վերաձևակերպելու մասին:

Արսեն Ղազարյան

4. Նոր անդամների ընդունելություն

Արսեն Ղազարյան

5. Այլ հարցեր:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, շնորհավորելով նորընտիր ԱԺ-ի պատգամավորներին, նշեց, որ նոր Հայաստանի նոր էտապ ենք մտնելու, օրենսգրքի փոփոխություններ են լինելու, որ Միությունը պետք է համալրենք նոր մասնագետներով ու մարկետոլոգներով, իրավաբաններով: Պարոն Ղազարյանը հատկապես կարևորեց, որ անհրաժեշտ է երիտասարդ ուժեր ներգրավել տնտեսության մեջ, որ Միությունը դառնա ավելի կենսունակ և Կառավարությանը դառնա և՛ ընդդիմախոս, և՛ զորակցող:

Բոլոր բանախոսները միանշանակ շեշտեցին, որ եկել է նորովի աշխատելու ժամանակը:

Leave a reply