ԵՄ արտահանման խնդիրներ

Հայաստանի Հանրապետությունը, իբրև ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շահառու երկիր, 2018 թվականի հունվարի 1-ից հնարավորություն է ստացել Եվրոպական միություն արտահանումներն իրականացնել «Գրանցված արտահանողների համակարգի» (Registered EXporter System, REX) միջոցով։

Համակարգից օգտվելու համար Հայաստանին տրվել է անցումային ժամանակաշրջան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը։ Այսինքն, 2019 թվականի հուլիսի 1-ից ԵՄ, Շվեյցարիա և Նորվեգիա արտահանող կազմակերպությունները կարող են օգտվել GSP+ համակարգից միայն REX համակարգում գրանցված լինելու դեպքում։

Նկատի ունենալով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնի հետ համատեղ հունվարի 24-ին Միության կոնֆերանսների դահլիճում կազնակերպեց REX և GSP+ համակարգերի վերաբերյալ «Ինչպես արտահանել Եվրոպական միություն (ընթացակարգեր, պահանջներ, արտոնություններ)» աշխատաժողով, որի նպատակն է մեկ անգամ ևս մանրամասն ներկայացնել ԵՄ արտահանման ընթացակարգերը, տրամադրված արտոնությունները, ինչպես նաև REX համակարգում գրանցման ընթացակարգը: Աշխատաժողովը վարում է ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ով խնդրի կարևորությունը ընդգծելով, միաժամանակ մասնավորեց, որ այդ համակարգից օգտվելու համար հարկավոր է պարտադիր գրանցվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

ԵՄ արտահանման ընթացակարգերի, REX և GSP+ համակարգերի մասնագետ Ռուբեն Սարուխանյանը դիդակտիկ միջոցներով հանգամանորեն ներկայացրեց խնդրին առնչվող մանրամասները, համակարգերի առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ հայաստանյան արտահանողները եվրոպական շուկայում կարող են գործակցությունը ընդլայնել և նոր շուկաներ գտնել:

Օրվա բանախոսը պատասխանեց նաև գործարարներին մտահոգող բազմաթիվ հարցերին:

Leave a reply