Հայաստան – Շվեդիա տնտեսական կապեր

Փետրվարի 5-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Շվեդիայի Արդյունաբերական միջազգային խորհրդի ծրագրի մենեջեր Հենրիկ Հալլգրենին:

Պարոն Ղազարյան հյուրին հանգամանորեն ներկայացրեց Միության անցած ճանապարհը, նպատակը, մասնավորապես արտաքին կապերը՝ Միությունը բանաձևելով որպես անցած տասնամյակներում կառավարություններին և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես երկխոսության նախաձեռնող: Միության նախագահը մասնավորապես անդրադարձավ ետհեղափոխական ժամանակահատվածին կազմակերպած բազմաթիվ հանդիպումներին ու քննարկումներին և առաջիկա անելիքներին: Արսեն Ղազարյանը դրականորեն գնահատեց Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիության ծրագրին՝ օգտվելով GSP և GSP+ առևտրային ռեժիմներին: Նա նշեց, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ և կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև: Իսկ մասնավորապես Շվեդիայի գործարարների համար Հայաստանը կարող է լինել շահեկան տարանցիկ գործոն:

Պարոն Հենրիկ Հալլգրենը դրականորեն գնահատեց հատկապես ետհեղափոխական բարեփոխումները և կարևորեց ներդրումների նշանակությունը այդ ձեռքբերումները տնտեսապես ամրապնդելու և կայունացնելու գործում:

Leave a reply