ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ՝ Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ի՞նչ անել: Շատ պետությունները իրենց հատկապես ճակատագրական ժամանակներում կանգնել են Ի՞նչ անել երկընտրանքի առջև՝ բնականաբար իբրև շարունակություն ունենալով Ինչպես անելը: Անշուշտ դա զարգացման կարևոր բաղադրիչ է:

Քաղաքական թավշյա հեղափոխությունից հետո մեր երկիրն այսօր իբրև շարունակություն ակնկալում է տնտեսական հեղափոխություն՝ Հայաստանը դուրս բերելու զարգացման լուրջ մայրուղի: Դեռևս անցած տարվա վերջում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախապատրաստեց և հրատարակեց «Ի՞նչ անել 1» գիտական հոդվածների ժողովածու, որը լուրջ ընդունելության արժանացավ:

Եվ ահա օրերս ՀՀ կառավարության անդամներին տրվեց արդեն «Ի՞նչ անել 2» գիտական հոդվածների ժողովածուն, ուր ներկայացվում են մեր պետության ակնկալվող քայլերը իրականացնելու տնտեսական հեղափոխություն: Հայաստանյան զարգացման մոդելը բնականաբար հիմնված է մեր երկրի իրողությունների և առանձնահատկությունների վրա՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:

Ժողովածուն լայն քննարկման կներկայացվի առաջիկայում կազմակերպելիք տնտեսագիտական խորհրդաժողովին:

Leave a reply