
ARMENIA EXPO 2019
Սեպտեմբերի 12-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրունում բացվեց տարածաշրջանային ունիվերսալ «ARMENIA EXPO 2019» առևտրաարդյունաբերական 17-րդ ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «Լոգոս էքսպո» կենտրոնը: Տնտեսական այս բացառիկ ու մասշտաբային իրադարձությունը իր բարձր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կարևորեց նման ձեռնարկումների կարևորությունը տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը իր ելույթում նշեց, որ տարեցտարի փոխվում ու համալրվում է ցուցահանդեսի մասնակիցների հայաստանյան և արտերկրի մասնակիցների կազմը, ինչը բնականաբար առաջընթացի ցուցիչ է: Պարոն Ղազարյանը հավելեց նաև, որ ավանդույթ դարձած տարվա տնտեսական լավագույն միջոցառումը նպաստում է ոչ միայն հայկական ու արտերկրի ապրանքատեսակների ցուցադրություն-ներկայացմանը, անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակումը, նոր կապերի ու համատեղ ծրագրերի ստեղծմանը, այլև կարևոր հարթակ է աշխարհին ներկայացնելու Հայաստանի գործարար մթնոլորտն ու ներդրումային գրավչությունը, որը նախապայման է արտերկրի կապիտալը Հայաստան բերելու:
Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի 8 երկրների 140 ընկերություններ:
«ARMENIA EXPO 2019» » առևտրաարդյունաբերական 17-րդ ցուցահանդեսային ֆորումը ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանի տնտեսական վերելքի ճանապարհին:








