ԱԺ- գործարար կապը

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Այցի նպատակը ԱԺ պատգամավորը շատ հակիրճ ներկայացրեց՝ «Վերջերս Վրաստանում մի գովազդ տեսա, և համանման գաղափար արթնացավ մեջս: Պարզապես եկել եմ ձեզ հետ քննարկեմ, ձեր կարծիքն ու խորհուրդը ստանամ: Ինչպես կորոշեք, այնպես էլ կանենք»: Անշուշտ դրվատանքի է արժանի ԱԺ պատգամավորի նման բարյացկամ ու հարգալից վերաբերմունքը գործարարների հանդեպ և նաև ուսանելի օրինակ օրենսդիր մարմնի ու գործարարների արդյունավետ երկխոսության առումով: Հարգարժան պատգամավորը պատմեց, որ Վրաստանում շշալցված ապրանքների պիտակներին դրված էր նաև զբոսաշրջությանը զորակցող պատմաճարտարապետական հուշարձանների նկարները, որոնք տվյալ երկրի վարկանիշն են ներկայացնում և օտարներին հուշում հաճելի այցելությունների մասին: Արժե նմանատիպ նախաձեռնությամբ մենք նույնպես հանդես գանք»:

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Ծրագրերի տնօրեն Արթուր Ղազարյանը և առանձին գործարարներ բազմաբնույթ կարծիքներ և հետաքրքիր առաջարկություններ ներկայացրեցին: Հիշյալ թեման առիթ դարձավ նաև գործարարությանը վերաբերող այլ խնդիրներ քննարկելու:

Որոշվեց հանդիպումը դարձնել պարբերական:

Leave a reply