Սեմինար ՀԱԳՄ-ում

Նոյեմբերի 15-ին ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչության կազմակերպությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպել էր համատեղ իրազեկում-սեմինար, որի ընթացքում անդրադարձ կատարվեց անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների, ինչպես նաև աշխատողների պարտադիր բժշկական զննության ապահովման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումներին:

Ներկայացվեց մասնավորապես ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N1089-Ն որոշմամբ սահմանված Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերաբար բժշկական զննության անցկացման  կարգը:

Սեմինարն անցկացրեցին տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետներ Հրանտ Պապիկյան և Ալվարդ Արշակյանը:

Նրանք պատասխանեցին գործատուներին հետաքրքրող օրախնդիր մտահոգություններին, պարզաբանեցին առանձին հարցեր:

Leave a reply