Խոնարհումի և ինքնաճանաչման օր

Այսօր հայոց գործարարության մեծ քրմապետ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է: Եվ հենց խոնարհման արժանի այդ օրն էլ տոն դարձավ՝ Գործարարի օր: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնոոթյամբ տարիներ առաջ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց այն՝ որպես երախտագիտության տուրք հայ մեծ բարերարի հիշատակին:

Հայ գործարարների համար դա առաջին հերթին Մանթաշյանցի կերպարով ինքնաճանաչման տոն է՝ իմանալու մեծ բարերարի անգնահատելի ազգապահպան վաստակը, սովորելու նրանից:

Այսօր վաղ առավոտյան Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանին առաջին պսակ դնելու պատիվն ու նաև պարտավորությունը բնականաբար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանն էր՝ նրա գաղափարները մեր օրերում իրականացնողինը:

Մանթաշյանցի կյանքն ու գործը բոլորիս համար հայրենիքին նվիրվելու և նրան որդիաբար ծառայելու դասագիրք է, ինչը պիտի կարդա յուրաքանչյուր հայ, ով կամենում է հզոր հայրենիք ունենալ:

Leave a reply