
ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման հիմնադրամին փոխանցել է 5 միլիոն դրամ։
Հայաստանի «ԱՊԱՎԵՆ» բեռնափոխադրումների ընկերությունը 5 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման հիմնադրամին։
Խնդիրը համապետական է և հույժ կարևոր, ուստիև ակնկալվում է հատկապես գործարարների ակտիվ զորակցությունը։
Փոխանցումները կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՀՀ Կենտրոնական գանձապետարան, Հ/Հ 900005001947