ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժողովրդի լավագույն ու վաստակած զավակներից մեկը՝ իրանահայ գործարար-բարերար Լևոն Ահարոնյանը։ Նա Հայաստանի անկախացման առաջին օրերից նոր տնտեսահարաբերություններին անցնելու դժվարին իրավիճակից մինչև այսօր հնարավորինս ամեն ինչ արեց մեր երկրի տնտեսությանը զորակցելու, մասնավորապես հայ-իրանական տնտեսական հարաբերություններում նոր մոտեցում ձևավորելու գործում։ 1993 թվականին նա հիմնադրեց և զկյանս ղեկավարեց Իրան-Հայաստան առևտրային պալատը, որը ակտիվացրեց հայ և իրանցի գործարարների շփումները, փոխադարձ գործարար համաժողովների, ցուցահանդեսների ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Այդ հայանպաստ գործունեության համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Լևոն Ահարոնյանին պարգևատրեց Միության Ոսկե մեդալով և այլ պարգևներով։ Լևոն Ահարոնյանի ղեկավարության օրոք հայ–իրանական «Սաթի» ավիաընկերությունը դարձավ խոշոր կազմակերպություն և լուրջ ներդրում ունեցավ Թեհրան-Երևան չվերթի իրականացման գործում։

Նա Հայաստանում բազում բարեգործական լուրջ ծրագրեր է իրականացրել, որոնց մասին համեստորեն չէր բարձրաձայնում։ Իր հիմնադրած «Լույս» ամսագիրը նկատելիորեն աշխուժացրեց հայ-իրանական մշակութային կապերն ու փոխայցելությունները։

1999 թվականին լույս տեսավ Լևոն Ահարոնյանի «Փոթորկոտ կյանքիս օրերը» ստվարածավալ երկհատորյակը պարսկերեն և հայերեն լեզուներով։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես ցավակցում է Ահարոնյանների ընտանիքին և երախտագիտությամբ հիշում լավագույն հայորդու բարի գործերը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Leave a reply