Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մարտի 3-ի՝ «Գործարարի օրվա», առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի անունով ստացված բազմաթիվ շնորհավորանքների թվում է նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի ուղերձը։

«Հայ գործարարները մշտապես ապացուցել են, որ իրենց նախաձեռնողականության և տքնաջան աշխատանքի շնորհիվ մեր երկրի առջև ծառացած ցանկացած մարտահրավերի պայմաններում ունակ են պահպանել հայրենական արդյունաբերության բնականոն ընթացքը»,-մասնավորապես նշված է ուղերձում։

Մասնագիտական տոնի առթիվ բոլոր գործարարներին մաղթելով ուժ և եռանդ, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը վստահություն է հայտնել, որ հանուն վաղվա հզոր Հայաստանի նրանք կրկնապատկված ջանքերով կնպաստեն հայրենական տնտեսության զարգացմանը։

Leave a reply