
Ծնվել է Գագիկ Գրիգորյանը
Նոյեմբերի 7–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԷՍԿՈՒԼԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորյանի ծննդյան օրն է։
1996 թվականին հիմնադրված «ԷՍԿՈՒԼԱՊ» ընկերությունը զբաղվում է դեղորայքի ներկրմամբ և մանրածախ ու մեծածախ վաճառքով։ Ընկերության երկարամյա և փորձառու ղեկավար Գագիկ Գրիգորյանի ակտիվ գործակցությամբ արտաքին լուրջ կապեր են ստեղծվել եվրոպական առաջավոր և հանրաճանաչ դեղագործական ֆիրմաների հետ, որոնք էլ մատակարարում են բարձրորակ դեղորայք իրենց հայաստանյան վստահելի գործընկերոջը։
2011թվականին «ԷՍԿՈՒԼԱՊ» ընկերությունը Նյու–Յորքում բիզնեսի և կայուն զարգացման պրոֆեսիոնալիզմի համար արժանացել է Ոսկե մեդալի, ինչը միջազգային մասշտաբով համարվում է ոլորտի լուրջ ձեռքբերում և բարձր գնահատական։
Գագիկ Գրիգորյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի լավագույն և ակտիվ անդամներից է, վաստակած գործարար և արժանավոր քաղաքացի։
Շնորհավորում ենք Գագիկ Գրիգորյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում աշխատանքային նոր հաջողություններ։