Ծնվել է Գարեգին Նուշիկյանը

Մայիսի 31–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ծննդյան օրն է։ Նա 90–ականների սկզբի այն սակավաթիվ գործարարներից է, ովքեր առաջին քայլերը կատարեցին նորանկախ Հայաստանում բիզնես մթնոլորտ ձևավորելու, համաշխարհային բիզնեսի փորձը մեզանում ներկայացնելու և հայ գործարարի համար արտերկրում շուկաներ որոնելու։ Միշտ էլ սկիզբը դժվար է։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիր կորիզում Գարեգին Նուշիկյանը մյուսների հետ կիսել եւ հաղթահարել է դժվարությունները՝ դառնալով Միության ակտիվ անդամներից մեկը։

Որպես ԱԺ պատգամավոր՝ նա ակտիվորեն է մասնակցում տնտեսական օրենքների նախագծերի քննարկմանն ու մշակմանը Խորհրդարանում և Միությունում։ Շնորհավորում ենք վաստակած գործարարին, սկզբունքային մարդուն և լավ ընկերոջը, մաղթում նոր հաջողություններ։

Leave a reply