Ծնվել է Էդուարդ Կիրակոսյանը

Փետրվարի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի ծննդյան օրն է։

Տասնամյակներ շարունակ աշխատելով բարձր և պատասխանատու պաշտոններում՝ Էդուարդ Կիրակոսյանն այսօր իր չափազանց հարուստ կենսափորձն ու գիտելիքներն օգտագործում է Հայաստանի տնտեսության հզորացման, հատկապես գործարարության ցարգացման ոլորտում։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ցանկացած նախաձեռնություն, հանդիպում, այց ու այլ միջոցառում նախապես անցնում է Էդուարդ Կիրակոսյանի քննախույզ մտքով, հազար չափելով ու մեկ ձևելով՝ այն մոտեցվում է իրական հնարավորություններին, որ խոսքն ու գործը հնարավորինս մերձենան, որ գործարարը անհիմն խոստումներից չհիասթափվի։

Բացառիկ համեստ մարդը իր սկզբունքները երբեք չի փոխել կամ ստորադասել ժամանակի կամ պահի տպավորության տակ. Այդպես է և անձնական կյանքում, և աշխատանքում։

Հրաշալի ամուսին է ու ծնող, առավել ևս՝ թոռների սիրասուն պապ։

Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում արևշատություն ու համատեղ երկար աշխատանք։

Leave a reply