Ծնվել է Քրիստ Փիլոսյանը

Հունվարի 24–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Միության փոխնախագահ, «Պլաստիկ» ԲԲԸ նախագահ Քրիստ Փիլոսյանի ծննդյան օրն է։ Ջերմորեն շնորհավորում ենք աշխատանքային մեծ ու արգասաբեր ճանապարհ անցած, հարուստ կենսափորձ ոնեցող գործարարին ու ղեկավարին, ով շուրջ երկու տասնամյակ լուրջ ջանքեր է գործադրում նորանկախ Հայաստանում հայրենական արտադրությունը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։

Նա այն սակավաթիվ գործիչներից է, ում ղեկավարած ձեռնարկությունից անցման տարիներին ոչ միայն դետալ չպակասեց, այլև նորովի վերազինվեց ու շարունակում է զարգանալ։ Այս ամենը հիշեցնում է, որ, իրոք, երկրի հզորացման կարևոր նախապայմանը հայրենական արտադրությունն է, ինչի նվիրյալ ջատագովն է Քրիստ Փիլոսյանը։

Leave a reply