
Ծնվել է Վահե Ղազարյանը
Հունվարի 21–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Եվրոթերմ» ՓԲԸ տնօրեն Վահե Ղազարյանի ծննդյան օրն է։
Հայաստանյան բիզնեսում երիտասարդ սերնդի ինքնադրսևորման ու կայացման լավագույն ներկայացուցիչներից է, ում համար ժամանակի ու իրավիճակային դժվարությունները սեփական ուժերով հաղթահարելը սկզբունք է ու վարքականոն։
Հայոց բիզնեսի ապագան այս սերնդի ձեռքերում է։ Ամենաջերմ շնորհավորանքները՝ լավագույն մաղթանքներով։