Սիրիահայության խնդիրը ուշադրության կենտրոնում

Դեկտեմբերի 24-ին ՀԱԳՄ միության և ՓՄՁ ԶԱԿ-ի նախաձեռնությամբ «Տոսպ» ԲԲԸ-ում տեղի ունեցավ ՀՀ թեթև արդյունաբերության  գործատուների միության անդամների հանդիպումը սիրիահայ մեր հայրենակիցների հետ: Փոխադարձ ծանոթությունից հետո գործնական խոսակցություն կայացավ համագործակցության տարբերակների վերաբերյալ: Տեղի կազմակերպությունների հնարավորությունները  հստակեցնելու նպատակով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ճանաչողական այցելություններ կազմակերպելու տարբեր ընկերություններ ու կազմակերպություններ: ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության անդամները սփյուռքի գործընկերներին հավաստիացրեցին, որ պատրաստ են իրենց տարածքները անվճար տրամադրել, ինչպես նաև իրավաբանական  անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Որոշվեց գործնական նման հանդիպումները պարբերաբար շարունակել:

Leave a reply