ԱՄՀ–ն ՀԱԳՄ–ում

Ապրիլի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում էր Արժույթի Միջազգային Հիմնադրամի վաշինգտոնյան աշխատանքային խումբը, որին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանում հարկային փոփոխությունների, դրանց իրականացման, Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության և դրանց առնչվող խնդիրներին վերաբերող հարցերը։ Գործարարները խնդրո առարկա հարցերի վերաբերյալ տվեցին փաստարկված բացատրություններ ու կարծիքներ։

Leave a reply