
ՀԱԳՄ տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը
Ապրիլի 16–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկման խնդրո առարկան հիմնականում վերաբերում էր հարկային օրենսդրական փոփոխություններին, ներկրման և արտահանման առանձին դժվարություններին, ինչի վերաբերյալ գործարարները արտահայտեցին իրենց նկատառումները, ընդհանրական տեսակետները։
Հանձնաժողովի քննարկած հարցերի վերաբերյալ փաստարկված եզրակացություններն ու առաջարկությունները ուղարկվում են համապատասխան վերադաս ատյաններ օրենքների լրամշակման ժամանակ դրանք օգտագործելու։


