
Արամյանց – 170
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համար հայոց բիզնեսի անցյալի լավագույն էջերը այսօրվա գործարարի բարոյական վարքագիծը ձևավորելու կարևոր գործոն է։ Ահավասիք՝ հատկապես վերջին տարիներին Միության աջակցությամբ պատրաստվեցին հուշարձաններ, տպագրվեցին գրքեր, նկարահանվեցին տեսաֆիլմեր և կազմակերպվեցին մեծարման հանդիսություններ։ Հերթականը մեծ գործարար և բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170–ամյակին նվիրված միջոցառումների շարքն էր։ Երևանում մայիսի 3–ին կայացած հանդիսությանը, որին մասնակցում էին նաև Արամյանցի արտերկրից ժամանած հարազատները, ցուցադրվեց Միության ֆինանսավորմամբ նկարահանված մեծ տեսաֆիլմ, ինչի համար ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին հանձնվեց ՀՀ սփյուռքի նախարարության և «Լոռվա ձոր» հայրենակցական միության շնորհակալագիրն ու պարգևը։