«Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորում

Հուլիսի 12–14–ը Բուդվա քաղաքում կայացավ «Մոնտենեգրո–Հայաստան» բիզնես ֆորումը, որ կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Մոնտենեգրոի գործատուների միությունը։

Շուրջ քսան հոգանոց ձեռնարկատերերի հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, «ՍԻՆՈՊՍԻՍ» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Երկու կողմերը շնորհանդեսով ներկայացրել են իրեն երկրի ներդրումային մթնոլորտը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց եկող տարի Մոնտենեգրոի ձեռնարկատերերի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ։

Leave a reply