
Միջազգային բիրժային ֆորում
Միջբիրժային էլեկտրոնային միության հովանու ներքո հոկտեմբերի 28–ին Երևանի «ԿՈՆԳՐԵՍ» հյուրանոցի կոնֆերանսային սրահում եռօրյա աշխատանքը սկսեց Միջազգային բիրժային ֆորումը, որի հիմնական աջակիցներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Լիագումար նիստերով և այլ ձևաչափերով քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրներին, Եվրասիական առևտրային համակարգին, աշխարհի առանձին երկրների բիրժաներին և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։ Միջբիրժային էլեկտրոնային միության նախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գրիգորի Վարդիկյանի հավաստմամբ այս և միջազգային մյուս ֆորումները լուրջ քայլ են միջբիրժային կապերը ծավալելու և ամրապնդելու, ոլորտում գործարար մթնոլորտը ակտիվացնելու առումով։