
ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014
Հունիսի 20–ին Երևանի ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցում կայացավ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ 2014 երկօրյա համաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այրեր, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Ֆորումի մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Բնութագրելով Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղվածությունը՝ Արսեն Ղազարյանը այն համոզմունքը հայտնեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ոչ միայն կայացած է, այլև միջազգային չափանիշներին համահունչ գործունեություն է ծավալում։
Երկօրյա ֆորումին կազմակերպվելու են բազմաբնույթ ոլորտային քննարկումներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։