Ծրագիրը կդառնա պիլոտային

Հուլիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Հարութ Ներսեսյանի, կնքեցին գործակցության պայմանագիր։

Նվիրառուն՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պարտավորվում է նվիրատուից ստացված 2.442 000 դրամը օգտագործելու 10 երիտասարդի համար անվճար հիմունքներով մասնագիտական գործնական դասընթաց և ուսուցում կազմակերպելու նպատակով։
Ծրագիրն այսուհետ դառնալու է պիլոտային։

Leave a reply