
Հայ շինարարի տոնը
Օգոստոսի 7–ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի մեծ սրահում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը, որը իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Բանախոսները արժևորեցին հայ շինարարի անցյալի ու մերօրյա շինարարի առաքելությունն ու վաստակը պետության կայացման գործում։
Հանդիսությանը մասնակցում էր և ելույթով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով մասնավորապես ասաց՝ «Հայոց շինարարական բազմադարյան արվեստում այսօր հայ գործարարները աշխարհին համահունչ են քայլում, ստեղծոմ և կենսագործում են նորագույն տեխնոլոգիաներ ու ինքնատիպ լուծումներ, ինչը արժանիորեն գնահատվում է նաև դրսում։ Մեր Միությունը միշտ էլ հայ շինարարի կողքին է, աջակցում ու խրախուսում է՝ զորակցելով նրա վարկանիշի բարձրացմանը»։