«Արմենիա էքսպո 2014» ցուցահանդես

Սեպտեմբերի 5–ին Երևանի «Էքսպո կենտրոն»–ում բացվեց «Արմենիա էքսպո 2014» տարածաշրջանային ունիվերսալ 14–րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։ Միության նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկմամբ՝ «Այս ցուցահանդեսը հրաշալի հարթակ է հայրենական և արտերկրի գործարարների միջև նոր գործարար կապեր հաստատելու և այլ շուկաներ դուրս գալու առումով։ Այն նաև բարոյահոգեբանական ազդակ է մեր գործարարների համար բիզնեսի ու արտադրանքի վարկանիշը բարձրացնելու և սեփական ուժերի նկատմամբ հավատը ամրապնդելու առումով։ Անշուշտ՝ դրսի շուկան ամենից առաջ փորձություն է սեփական ուժերն ու հնարավորությունները արժևորելու և գնահատելու համար»։

Leave a reply