Հայաստան – Ֆրանսիա

Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ փոխդեսպան Նիկոլա Ֆալին և դեսպանության Եվրոպական համագործակցության հարցերով կցորդ Տիֆեն Ռամպիյոնին։ Հետաքրքրությունների շրջանակը մեծ էր՝ սկսած Միության հիմնական նպատակներից, վերջացրած Եվրամիություն, Եվրասիական Մաքսային Միություն – Հայաստան հարաբերություններով։

Տնտեսական ալյանսների անդամակցության վերաբերյալ Արսեն Ղազարյանը պատկերավոր պատասխանեց այդ խնդրի վերաբերյալ իր հայեցակարգային հոդվածներից մեկի վերնագրով՝ «Եվրասիական Միության անդամակցությունը չի նշանակում ուրանալ Եվրամիությանը»։ Իսկ Միության առաքելության վերաբերյալ մասնավորեց հիմնականում երեք կարևորագույն կետ։ Որպես առաջնային կետ նշեց տնտեսական օրենսդրության ձևավորման վրա Միության ակտիվ ազդեցությունը հատկապես օրենքների նախագծերի քննարկումների ու լրամշակումների ձևաչափով։ Երկրորդը արտաքին տնտեսական կապերի ստեղծումն ու ծավալումն է։ Երրորդը հայ գործարարի բարոյական կերպարի ու վարքականոնի ձևավորումն է։ Հյուրերի կողմից հանդիպումը արժևորվեց արդյունավետ ու նպատակային։

Leave a reply