Պարգևներ օլիմպիադայի հաղթողներին

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16–ին մասնակցեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա հայաստանյան օլիմպիադայի հաղթողներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողությանը Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի սրահում։

Հաղթողները աշխարհի բազմաթիվ երկրներից են։ Անվանական մրցանակի արժանացած սանին Արսեն Ղազարյանը հանձնեց Միության պարգեւը։

Leave a reply