Կլոր – սեղան քննարկում

Նոյեմբերի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մեծ դահլիճում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կլոր–սեղան քննարկումը։ Թեման՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներ–Հայաստան՝ արտահանման պրոբլեմները»։ Գործարարների ընդհանրական խնդիրները ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Գործարարներին մտահոգող բազմաթիվ հարցերին պատասխանեցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և համապատասխան վարչության պետերը։ Բոլոր դիտողություններն ու առաջարկությունները խմբավորվելու և ուղարկվելու են ՀՀ կառավարություն։ Որոշվեց առաջիկա օրերին կազմակերպել նման ևս մեկ քննարկում։

Leave a reply