
ԵՏՄ – ՀԱԳՄ գործակցություն
Ապրիլի 2-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական կոմիտեի և ԵՏՄ անդամ երկրների գործարար համայնքների համագործակցության Խորհրդատվական խորհրդի հերթական 5-րդ նիստը:
Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին ԵՏՄ անդամ երկրների շուկաների հասանելիության դյուրինացմանը, ինչպես նաև խոչընդոտների, սահմանափակումների և արգելքների վերացմանը:
Քննարկվել է նաև Մաքսային միության «Շենքերի և կառույցների, շինարարական նյութերի և արտադրանքի» տեխնիկական կանոնակարգը:
Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել է ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և ներկայացրել է ԵՏՄ անդամ երկրներ ներմուծման և արտահանման գործարքների իրականացման ժամանակ հայկկան ընկերությունների կողմից բացահայտված խնդիրները:
Քննարկման ավարտին որոշում կայացվեց ապահովել մշտական եռակողմ համագործակցություն’ աշխատանքային ընթացակարգով հավաքագրել ծառացած խնդիրները և օպերատիվ եղանակով ընթացք տալ’ դրանց լուծումները ստանալու համար: Որպես հարցերի հավաքագրման հարթակ կօգտագործվի ՀԱԳՄ պաշտոնական կայք էջը, ինչպես նաև կկազմակերպվեն գործարար համայնքի հետ ոլորտային հանդիպում-քննարկումներ:
Այս և ուրիշ խնդիրների վերաբերյալ Միությունում կազմակերպած հանդիպմանը գործարարներին իրազեկեց և հանգամանորեն ներկայացրեց ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։