Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հայտարարությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես անհանգստացած է տիկին Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով:

Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը:

Հույս ենք հայտնում, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն օբյեկտիվության պայմաններում:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը միաժամանակ հայտնում է, որ հետևողական կլինի գործի հետագա ընթացքի նկատմամբ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահություն

Leave a reply