
ԵՏՄ – ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ
Հունիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության կլոր սեղան՝ Եվրասիական Տնտեսական Միության կոլեգիայի նախարար Արա Նռանյանի, հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի բիզնես հանրության մասնակցությամբ։
Անդրադառնալով թեմայի կարևորությանը՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության, մասնավորապես նաև Իրանի համար։
Նախարար Արա Նռանյանը, հանգամանորեն ներկայացնելով ԵՏՄ ռազմավարական խնդիրները, առկա դժվարությունները, հավաստիացրեց, որ Հայաստանը կարող է բանակցությունների նպաստավոր հարթակ դառնալ Իրանի համար, ինչում նաև լուրջ անելիքներ ունի իրանական կողմը։ Առանձին առաջարկություններ համակարգված գրավոր հանձնվեցին Արա Նռանյանին՝ համապատասխան ատյաններ ներկայացնելու համար։