ՀԱԳՄ խորհրդի նիստ

Հունիսի 25–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԵՏՄ անդամակցությունից հետո առաջացած բիզնես դժվարությունների ու խնդիրների լուծան հետ կապված ՀԱԳՄ գործունեության ընթացքի մասին։ Խնդրի վերաբերյալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը տվեցին անհրաժեշտ ինֆորմացիա։

Օրակարգի հաջորդ հարցը գործարարության շահերը ներկայացնող խոշոր հասարակական կազմակերպությունների հետ գործարար խորհրդի ստեղծման ընթացքի մասին էր, ինչը ներկայացրեց և հարցերին պատասխանեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Քննարկվեցին նաև անդամավճարների մուծման և այլ աշխատանքային հարցեր։

Leave a reply