
Արգենտինա – Հայաստան
Հուլիսի 17–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Միությունում հյուրընկալեցին Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբետիային։
Միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը կարևորեց հայ – արգենտինյան տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համագործակցության ոլորտների առաջնահերթությունը։
Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մասնավորապես շեշտեց, որ թեև Հայաստանը փոքր շուկա է. բայց Արգենտինան մեր հանրապետության միջոցով կարող է Եվրասիական մեծ շուկա դուրս գալ։
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։