ԵՏՄ – կլոր սեղան

Օգոստոսի 20–ին մայրաքաղաքի «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ կլոր սեղան՝ «ԵՏՄ միասնական շուկայի ծառայություններ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով։ Նախաձեռնել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը։ Մասկակցում էին նաև ԵՏՄ նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ  Սուրեն Կարայանը և այլք։

Խոսելով քննարկումների և առաջարկությունների արդյունքների մասին՝ նախարար Կարինե Մինասյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, որպես իրենց գործընկեր կազմակերպություն, ամիսներ շարունակ բարեխղճորեն կազմակերպելով քննարկումներ, համակարգել են հարցադրումներն ու առաջարկությունները և ուղարկել իրենց, ինչը օգտագործվել է հանձնաժողովի քննարկումների ժամանակ։ Ի պատասխան հարցադրման՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հավելեց, որ դրանք կշարունակվեն այնքան, քանի դեռ կա լուսաբանման կարիք ունեցող որևէ լուրջ խնդիր։

ՀԱԳՄ խորհրդի անդամ, Քարակերտի քարաձուլման գործարանի տնօրեն Սուրեն Գևորգյանը կարևորեց հատկապես նոր տնտեսական դաշտում Հայաստանի ոչմետաղական անսպառ հարստությունների օգտագործման հնարավորությունը, ինչը հանրապետության տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է դառնալ։

Քննարկվեցին նաև բազմաբնույթ հարցեր։

Leave a reply