
ՀԱԳՄ – ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ
Սեպտեմբերի 23–ին ՀԱԳՄ այցելեցին Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի ֆինանսական սեկտորի մասնագետ Ռուբեն Բարրետոն և տնտեսագետ Լիլ Ռաքիպիսոն։ Նրանք նշեցին, որ իրենց առաքելության շրջանակում են արտահանում կազմակերպելու նպատակով ընկերություններին ֆինանսներ հատկացնելու պիլոտային ծրագիրը և նաև՝ առևտրի ֆինանսավորման միջոցի խնդիրը։
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը իրատեսորեն մեկնաբանելով նրանց նկատառումները՝ միաժամանակ շեշտեց երկու կարևոր հանգամանք։
Առաջինը՝ արտահանման ապահովագրական գործակալության խնդիրը։ Պարոն Ղազարյանը մանրամասնեց, որ տարիներ առաջ ստեղծվել է ապահովական գործակալություն, որն ընդամենը անցած տարվանից է ակտիվացել, սակայն ծրագրի կապիտալը փոքր է, փորձառությունը՝ քիչ և միջազգային ցանցին անդամակցելու խնդիր ունի։
Երկրորդը՝ կոնկրետ ձեռնարկությունների վարկի սուբսիդավորումը, ինչը կարող է լուրջ խթան դառնալ։
Պարոն Ղազարյանը հյուրերին առաջարկեց պարբերաբար հանդիպել՝ ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։