
ՀԱԳՄ–ն զորակցում է…
Մայրաքաղաքի Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում օրերս կայացավ «ՎԵՐՍՈՒՍ» ստուդիայի կողմից պատրաստած «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմը պատմում է Հայաստանի Երրորդ Հանրապետության անցած ժամանակահատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական հարաբերություններ ստեղծելու փորձերին։ Մասնավորապես հիշատակվում են տնտեսական ոլորտում հայ–թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի համանախագահներ Արսեն Ղազարյանի և Քահան Սոյակի գործադրած ջանքերը, գործարար հարաբերություններն ու կոնֆերանսները, որոնց շնորհիվ մասնակիորեն սկսեցին վերանայվել առանձին կարծրատիպեր։
Ֆիլմի ստեղծմանը զորակցել է հայ–թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի համանախագահ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։