
ՀԱԳՄ – միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադա
Հոկտեմբերի 13-ին «Երևան էքսպո» կենտրոնում կայացավ միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադային մասնակցել է աշխարհի 25 երկրների ավելի քան 860 երիտասարդ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, գլխավոր հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Միջոցառմանը զորակցել է նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով լավագույններին հանձնեց պարգևներ։
Վարչապետը նշել է, որ այն կարևոր հարթակ է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ տաղանդավոր մասնագետներին բացահայտելու, նրանց ձեռքբերումները գնահատելու և դրանով իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու համար:
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ուսանողներ և ճարտարագետներ Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից:
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հավաստմամբ՝ նման օլիմպիադաները զգալիորեն նպատում են միկրոէլեկտրոնիկայի զարգացմանը Հայաստանում և մյուս մասնակից երկրներում, բացահայտում և խրախուսում են տաղանդավոր երիտասարդերին, մեծացնում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, բարելավում այս բնավագառի կրթական ծրագրերը և ձևավորում միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երիտասարդ մասնագետների համայնք: