Համագործակցությունը շարունակվում է

Դեկտեմբերի 18–ին Հայ Ավետարանչական ընկերակցությունում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ իրականացվող ծրագրի տարեվերջյան հանդիպումը։ Այն նպատակ ուներ հանրագումարի բերելու արվածը և հավաստագրեր հանձնել այն մարդկանց, ովքեր ծրագրի շրջանակներում կարճ ժամանակում ձեռք են բերել նոր մասնագիտություն։

Արժևորելով ծրագիրը և գործակցությունը Ընկերակցության հետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հատկապես ընդգծեց, որ նախընտրելի է հաջորդ տարում ավելացնել մասնագիտությունների ցանկը, քանի որ հանրապետությունը այսօր կարիք ունի հատկապես բարձրորակ եռակցողների, կռունկավարների, ծեփագործների, խառատների…

Այս անգամ մասնագիտական հավաստագրեր ստացան 17 հոգի, որոնց մի մասն արդեն լուծել էր զբաղվածության խնդիրը։

Leave a reply