ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» (SATR) ծրագիրը մեկնարկել է 2010թ. հոկտեմբերին, որի նպատակն է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պետություն-պետություն երկխոսության ու փոխգործակցության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագիրը համատեղ իրականացվում է չորս հայկական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ), Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) և Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։

ԱՄՆ ՄԶԳ-ն և Կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա մերձեցմանը` նպաստելով քաղաքացիական հասարակության խմբերի  ներգրավմանը, գործարար շրջանակների և տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ինտեգրման ընդլայնմանը:

ՀԱԳՄ-ն համակարգում է SATR ծրագրի բիզնես ուղղությունը: Որպես ծրագրի մի մաս, ՀԱԳՄ-ն աշխատում է Հայաստանի և Թուրքիայի միջև բիզնես համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ նպաստելով նոր երկկողմ գործընկերությունների ու համատեղ բիզնես հարթակների ձևավորմանը: Բիզնեսի ուղղության թիրախային ոլորտները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալներով. արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, կապ, տրանսպորտ, շինարարություն։

ՀԱԳՄ-ն սերտորեն համագործակցում է Հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի (TABDC) հետ՝ գործարար կապերի հաստատման միջոցով խթանելով ընդհանուր շահերի առաջմղումը ողջ տարածաշրջանում:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հետազոտություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայ-թուրքական գործարարության զարգացման խորհրդի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնի հետ համատեղ իրականացրել է hետազոտություն նվիրված Հայաստանի և Թուրքիայի բիզնես առաջատարների կարծիքի ուսումնասիրությանը՝ երկու երկրների միջև գործարար համագործակցության հեռանկարների բացահայտման նպատակով։

Հետազոտության հաշվետվություն   view download

Հետազոտության հաշվետվության շնորհանդես  view download

Համագործակցության շնորհանդես (անգլերեն)   view download

Առևտրի հաշվետվություն view download

Գործարար համաժողովների կազմակերպում Հայաստանում և Թուրքիայում

Հաշվի առնելով համատեղ միջոցառումների ներուժը՝ ՀԱԳՄ 2011 թվ․ կազմակերպել է երկու գործարար համաժողով։ Համաժողովները համախմբել են երկու երկրների շահագրգիռ գործարարների՝ հնարավորություն տալով մասնակիցներին հաստատել նոր գործընկերային հարաբերություններ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համաձայնություն ձեռք բերել հետագա համագործակցության համար: 2011թ. հուլիսին և նոյեմբերին կայացած համաժողովների արդյունքներն են` Հայկական և թուրքական տուրիստական ընկերությունների ասոցիացիայի և Հայ և թուրք գործարար կանանց համատեղ բիզնես հարթակի ստեղծումը։

Կլոր սեղանների և B2B հանդիպումների կազմակերպում

Կլոր սեղանները համախմբում են մինչև 15 ոլորտային գործարարների՝ նպատակ ունենալով ստեղծել հարթակ, որտեղ հնարավոր կլինի բանակցել, սկսել հանագործակցություն կամ կնքել պայմանագրեր: Կազմակերպվում են նաև ավելի փոքր B2B հանդիպումներ (մինչև 4 բիզնեսի ներկայացուցիչ), որտեղ միմյանց նկատմամբ նախնական հետաքրքրություն ցուցաբերած գործարարներ քննարկում են մի շարք կոնկրետ հարցեր։

Մերձեցման գործում կին ձեռներեցների դերի խթանում

ՀԱԳՄ կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման գործընթացի առաջխաղացմանը կարող են նպաստել և կարևոր դեր ունենալ երկու երկրների գործարար կանայք։ ՀԱԳՄ համագործակցում է հայկական «Կանանց ֆորում» ՀԿ-ի և թուրքական «DOGUNKAD» ՀԿ-ի հետ։ 2011 թվ․ կազմակերպությունների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր և ստեղծվել է համատեղ հարթակ։

ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐ

Այս բաժնում հայկական և թուրքական ընկերությունները, որոնք հետաքրքրված են անդրսահմանային գործընկերությամբ, կարող են լրացնել Ընկերության մասին տեղեկատվական թերթիկը հայերեն, անգլերեն կամ թուրքերեն լեզուներով: Տրամադրված տեղեկատվությունը հասանելի կլինի www.armturkbusiness.org կայքում, որը Հայ և թուրք ձեռներեցների տեղեկատվական և աջակցության կենտրոնի պաշտոնական կայքն է:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ծրագրի տնօրեն՝

Արթուր Ղազարյան
Հասցե՝ Հայաստան, Երևան 0018, Տիգրան Մեծի 20/2
Հեռ՝ +37411 540715; +37495 730737
Էլ.փոստ՝ cesoinarm@gmail.com


This section of the website is made possible by the generous support of the American People through the United States Agency for International Development (USAID) within the framework of the Support to Armenia-Turkey Rapprochement (SATR) Project. The contents are the sole responsibility of the Union of Manufacturers and Businessmen of Armenia (UMBA) and do not necessarily reflect the views of USAID or the United States Government.