Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները

18 մայիսի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ մայիսի 17-ին ՀԱԳՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ։

Աննա Դոնչենկոն հանգամանալի ներկայացրեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքո գործող, աշխարհի շատ երկրներում իր գարասենյակներն ունեցող կառույցի գործունեությունը, որդեգրած տնտեսական քաղաքականությունը, առաջնահերթային ոլորտները։ Խնդիր է դրված խթանել Ռուսաստանից արտահանվող ապրանքների ծավալների մեծացումը, ներկրվող տեսականու ընդլայնումը, երկկողմ ներդրումները։

Ներկայացուցչությունն այս առումով իր ուսումնասիրություններն է արել հայաստանյան շուկայում և առանձնացրել տնտեսական կապերի այն առաջնահերթություններն ու ուղղությունները, որոնք առավել հեռանկարային են ներկա փուլում։ ՌԴ ներկայացուցիչը մասնավորապես ընդգծեց էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքիր ներդրումային բնագավառներ են։ Կառույցն անմասն չի մնում նաև մշակութային և հումանիտար համատեղ ծրագրերին աջակցությունից։

Բարձր գնահատելով հայ-ռուսական տնտեսական առկա կապերը՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց դրանց հետագա խորացումն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Հատկապես վերջինում խորացող ինտեգրացիոն գործընթացների արդյունքում էապես մեծացել են փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները։ Նա ընդգծեց ուղղակի ներդրումերի ընդլայնան անհրաժեշտությունը, համատեղ արդյունաբերական և վերամշակող ձեռնարկությունների հիմնումը, ինչը հնարավորություն կտա դուրս գալու նաև երրորդ երկրների, մասնավորապես՝ եվրոպական և իրանական շուկաներ։ Արսեն Ղազարյանի խոսքով՝ համագործակցության լայն դաշտ կա գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ՏՏ, զբոսաշրջության, բազմաթիվ այլ ոլորտներում։ Նա կարևորորեց տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ձեռներեցների միջև անմիջական տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ «Ռուսաստանը եղել և մնում է մեր առաջնահերթ տնտեսական գործընկերներից մեկը», - նշեց ՀԱԳՄ նախագահը։

Աննա Դոնչենկոն Արսեն Ղազարյանին փոխանցեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հրավերը՝ հուլիսի 6-9-ը մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։

Կողմերը պայմանավորվեցին նման հանդիպումները դարձնել պարբերական։

Հանդիպմանը ներկա էին ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center