«Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան

05 մայիսի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հետպատերազմյան և հետհամավարակային տնտեսության վերականգնման խնդիրներ, գործարարության առջև ներկայումս ծառացած հարցեր քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ մայիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։ Գործարարները ներկայացրին տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման իրենց պատկերացումները, զարգացման տեսլականը։ Մասնավորապես, անդրադարձեր եղան գյուղատնտեսության, գինեգործության, կապիտալ շինարարության, ոսկեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսական բնագավառներին։ Կարևորվեցին ներդրումների ներգրավումը խթանող միջոցառումների իրականացումը, հարկային և տնտեսական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, պետական գնումների գործընթացի պարզեցման ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպման մասնակիցները հանգամանալի անդրադարձան «Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությանը» և նախարարության կողմից մշակված «ՀՀ տնտեսական քաղաքականության հայեցակարգին»։ Մասնավորապես նշվեց, որ առկա է դրանց լայն հանրայնացման, ինչպես նաև՝ իրագործման առումով մասնագիտական ու փորձագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտություն։ Առաջարկվեց ստեղծել միասնական հարթակ, որտեղ ՀՀ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի և գործարար համայնքի ներկայացուցիչները կկարողանան պարբերաբար համատեղ քննարկումներ անցկացնել բնագավառին առնչվող քայլերի ու բարեփոխումների շուրջ։

«Պետություն-գործարարություն պարբերական երկխոսությունը չափազանց կարևոր է, հատկապես՝ հետպատերազմյան մեր տնտեսության վերականգնման ու առաջմղման համար։ Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»,-նշեց ՀԱԳՄ նախագան Արսեն Ղազարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության առաջիկա և ապագային միտված քայլերը, պատասխանեց գործարարներին հետաքրքրող հարցերին։

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center