ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ

09 ապրիլի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ։

Քառորդ դար առաջ՝ 1996-ին, երբ նորանկախ Հայաստանը դեռ նոր էր ոտքի կանգնում խորհրդային պլանային տնտեսության փլատակներից, դեռ թարմ էին Ղարաբաղյան առաջին պատերազմի վերքերը, ու վերացված չէին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները, իր ձևավորման առաջին քայլերն անող հայ գործարարությունը կարողությունները համատեղելու, ջանքերը մեկտեղելու որոշում կայացրեց՝ երկրի տնտեսական ներուժի ձևավորման, շուկայական տնտեսահարաբերությունների կայացման նպատակով։

Հեշտ չի եղել անցած երկուսուկես տասնամյա ճանապարհը․ հայաստանցի տնտեսվարողները ստիպված են եղել գործել շրջափակման, նախկին շուկաների ու տնտեսահարաբերությունների բացակայության, էներգետիկ և այլ ռեսուրսների սղության, տնտեսական իրավական դաշտի անկատարության պայմաններում։ Ու համատեղ մեծ ջանքեր, համառում և հետևողականություն է հարկ եղել ցուցաբերել, որպեսզի հաղթահարվեն եղած օբյեկտիվ, երբեմն էլ՝ սուբյեկտիվ խոչընդոտները։ Միությունն անդադար աշխատակարգով իր գործուն մասնակցությունն է ունեցել տնտեսական հզորությունների ստեղծմանն ու զարգացմանը, իրավահարաբերությունների կատարելագործմանը, շրջափակման դժվարությունները հաղթահարող ուղիների որոնմանը, ներդրումների ապահովմանն ու հայրենական արտադրանքն արտերկրի շուկայում ներկայանալի դարձնելուն, փոքր և միջին ձեռնարկատիրության կայացմանը։

Անուրանալի է ՀԱԳՄ դերը նաև հայ գործարարի՝ որպես հանրության առաջամարտիկներից մեկի, ընդհանրական շահերի պաշտպանի ու առաջմղողի, կերպարի ձևավորման գործում։ Միության անդամների ջանքերի, պատասխանատու ու հոգատար վերաբերմունքի արդյունքում են ստեղծվել հազարավոր աշխատատեղեր, ապահովվել մեծածավալ հարկային մուտքեր, իրականացվել բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Միությունը մշտապես պահպանել ու առաջ է տարել հայ գործարարության՝ որպես բարեգործ հանդես գալու առաքելությունը, փայփայել ու շարունակականություն է հաղորդել մարդասիրական ու ազգանպաստ գործունեության այն ավանդույթներին, որոնց հիմքերը ժամանակին դրել են Ալեքսանդր Մանթաշյանցը, Գալուստ Գյուլբենկյանը, Պողոս Նուպարը, Ալեք Մանուկյանը և շատ այլ մեծանուն բարերարներ։ Առիթից օգտվելով՝ երախտիքի խոսքս եմ ուղղում մեր գործարար համայնքին, որը պարբերաբար իր անշահախնդիր ու ակտիվ մասնակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայոց բանակի սատարմանը, պատերազմի ու համավարակի հետևանքների վերացմանը, սոցիալական աջակցության, տնտեսական բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը նպատակաուղղված բարեգործական դրամահավաքներին։ Դա մեր պարքն է և առաքելությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հիմնադրման 25-ամյակի առթիվ, մաղթում եմ խաղաղ և ստեղծարար աշխատանք, արգասաբեր գործունեություն, ներուժի ու հավատքի միասնականություն՝ հանուն հզոր տնտեսությամբ վաղվա Հայաստանի։

Արսեն Ղազարյան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center