ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

29 մարտի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայ-սլովակյան տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպան Պավոլ Պոպյակի և ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ: Զրույցին ներկա էին ՀՀ-ում ՍՀ փոխհյուպատոս Գրետա Սարգսյանը և Միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Սլովակցի դիվանագետներին ներկայացվեցին ՀԱԳՄ շուրջ 25-ամյա անցած ուղին, տարբեր ուղղություններով տարվող գործունեությունը, այն քայլերը, որոնք իրականացվում են միջազգային համագործակցությունն ընդլայնելու, ներդրումների ներգրավման, համատեղ տնտեսական նախագծերի իրականացման համար:

Կողմերը նշեցին, որ ներկայումս տնտեսական փոխգործակցության մակարդակը չի կարելի բավարար համարել, անդրադարձան այն ոլորտներին, որոնցում համագործակցությունն ունի ներուժ: Մասնավորապես առանձնացվեցին մեքենաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները:

Պավոլ Պոպյակի խոսքով՝ Սլովակիան կարող է նաև իր փորձը փոխանցել՝ կապված տնտեսական բարեփոխումների, եվրոպական շուկային ինտեգրման առումով: Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ Հայաստանն իր հերթին կարող է կամուրջ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ երկրների շուկա:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման շփումները դարձնել պարբերական, քննարկել համատեղ նախագծեր, կազմակերպել հայ և սլովակ գործարարների ճանաչողական հանդիպումներ:

«Այսօր մենք համագործակցության լավ հիմք դրեցիք, ձեռք բերեցինք լավ գործընկեր, և շարունակական աշխատանքն, անշուշտ, կտա իր արդյունքները»,-նշեց Հայաստանում Սլովակիայի Հանրապետության փոխդեսպանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center