ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը

13 մարտի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը մարտի 12-ին կազմակերպել էին համատեղ սեմինար-խորհրդատվություն` «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրեց նախորդ տարի աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում իրականացված աշխատանքները, վիճակագրական տվյալներ։ Ներկայացվեցին Տեսչական մարմնի վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները, 2021 թվականից ուժի մեջ մտնող լիազորություններին ընդառաջ արված նախապատրաստական աշխատանքները։

Հակոբ Ավագյանը տեղեկացրեց այն գործառույթների մասին, որոնք վերապահվում են Տեսչական մարմնին, իսկ ներկա համատեղ սեմինար-խորհրդատվությունը, նրա խոսքով՝ անցկացվում է իրազեկման աշխատանքների համատեքստում։

Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ աշխատանքային օրենսգրքով Տեսչական մարմնին վերապահված մի շարք նոր լիազորություններ։ Իսկ մինչ այդ, համավարակով պայմանավորված, Տեսչական մարմնի գործառույթներն օրենքով արդեն իսկ որոշակիորեն ընդլայնվել էին 2020 թվականի ապրիլին։

ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց Աշխատանքային իրավունքի ոլորտում պետական վերահսկողությանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։

ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետ Գարիկ Պողոսյանը տեղեկություններ հաղորդեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ։

Տեղի ունեցավ քննարկում, ներկա գործարարները ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Առաջարկվեց շարունակել քննարկումները նաև առանձին հանդիպումների ձեւաչափով։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ սեմինար-խորհրդատվությունը կազմակերպելու և ակտիվ մասնակցության համար։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center